Մոլդովայի խորհրդարանում կռվել են  Կոմունիստական խմբակցության պատգամավոր Գրիգորի Պետրենկոն եւ հանրապետության տրանսպորտի ու ենթակառույցների նախարար Անատոլի Շալարուն:

Պատգամավորն ու նախարարը  ձեռնամարտի են դիմել փոխադարձ մեղադրանքներից եւ  վիրավորանքներից հետո: 

Կոմունիստ պատգամավորները նախարարին մեղադրել են ռումիներենը առաջ մղելու եւ ռուսալեզու մասնագետներին աշխատանքից հեռացնելու ճանապարհով միջազգային տարանջատում հրահրելու մեջ: Նաեւ կաշառակերության մեղադրանքներ են հնչել, հայտնում է rbc-ն:

Կոմունիստ պատգամավորի ու նախարարի ֆիզիկական  պայքարը կարճ է տեւել, քանի որ նրանց բաժանել են վրա հասած պատգամավորները, որոնք նեկայացրել են ինչպես կոալիցիան, այնպես էլ ընդդիմությունը:  

Բարձրագույն օրենսդիր մարմնի նիստը դրանից հետո անմիջապես փակվել է: