ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 27-ի: Ինչպես հուլիսի 5-ին հայտնել է ոստիկանության նեկայացուցիչը, 13 մարդ է զոհվել աղետից ամենաշատը տուժած նահանգում` Վիրջինիայում:
Նահանգում դեռեւս առանց էլեկտրականության են մնում 100 հազար սպառողներ: Բացի դրանից, տապալված ծառերի պատճառով շրջափակված է մնում 50 ճանապարհ, 45 բնակավայրերում շարունակվում է արտակարգ դրությունը, հայտնում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` տարածաշրջանում առանց էլեկտրականության են մնացել 600 հազար սպառողներ:
Իրավիճակը բարդանում է ահավոր շոգի պատճառով, որից միայն Մերիլենդում զոհվել է 8 մարդ: Ընդ որում, Ազգային ծառայության եղանակային կանխատեսումը հուսադրող չի կարելի անվանել. ջերմաստիճանը կսկսի իջնել մյուս շաբաթվա վերջին, իսկ մինչ այդ այն կարող է հասնել ռեկորդային նոր ցուցանիշի:


























