Եվրոպայում այսօրվա դրությամբ ամենաբարձր շենքի շնորհանդեսը Լոնդոնում նշել են մեծ թափով`շենքն ու շրջակայքը գունավորելով լազերների գույնզգույն ճառագայթներով:

Ավելի վաղ Յորքի դուքսն ու Քաթարի վարչապետը մասնակցել են «Բեկոր» (Shard) 310 մետր բարձրությամբ շենքի բացմանը: Շենքի համասեփականատերերն են Քաթար պետությունն ու երկրի վարչապետ Համադ Բին Ջասեմ Թանին:

Լոնդոնի բնակիչները ցնցված են եղել երկնաքերի դիտարաններից մեկից տեսարանները դիտելու տոմսի արժեքով: Տոմսերը, որ սկսելու են վաճառել փետրվարին, մեծահասակների համար կարժենան 40, երեխաների համար գրեթե 27 դոլար:

Համեմատության համար, Էյֆելյան աշտարակ բարձրանալու համար մեծահասակները վճարում են ընդամենը 17 դոլար: