Ուկրաինայում ռուսերենի կարգավիճակի մասին օրինագծի դեմ պայքարում ընդդիմությունը նոր ձեւաչափ է սկսել, Լվովի մարզում փակել են միջազգային չորս մայրուղիներ:

Ցուցարարները որեւէ կարգ չեն խախտել, նրանք կազմակերպված անցել են «զեբրով», ամեն հատվածում մոտ հարյուր մարդ: Մարդիկ շարժվել են անդադար` մեքենաներին թույլ չտալով շարժվել տեղից: Ակցիան մոտ մեկ ժամ է տեւել, սակայն խցանումները ձգվել են կիլոմետրեր:

Ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել օրինագիծը, որով ռուսերենը մի շարք մարզերում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է ստացել: Օրինագիծն ընդունվել էր Ռադայի կողմից, բայց այն դեռ պետք է հաստատի նախագահը: