ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուլիսի 8-12-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երկրներում:

Իր այցը ԵԱՀԿ ղեկավարը կսկսի` հուլիսի 8-9-ին այցելելով Բաքու, ապա կլինի Վրաստանում, որտեղ կայցելի Թբիլիսի եւ Բաթումի, իսկ հուլիսի 11-12-ին կժամանի Երեւան:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ ղեկավարը կհանդիպի երեք հանրապետությունների ղեկավարների հետ, կքննարկի ռազմաքաղաքական համագործակցությունը , համագործակցությունը` տնտեսության, շրջակա միջավայրի ոլորտներում, մարդու իրավունքների հետ կապված հարցեր: