Չինացի գործարարը սեփական կյանքի գնով կրակի ճիրաններից փրկել է աշխատակիցներին:
Հրդեհը տեղի է ունեցել անշարժ գույքով զբաղվող ընկերության հանրակացարանում: Պատճառը եղել է օդափոխիչներից մեկում եղած կարճ միացումը, գրում է vesti.ru-ն:
Կրակն արագորեն տարածվել է ամբողջ հարկում: Այդ ժամանակ ներսում գրեթե տասը մարդ կար քնած, այդ թվում եւ ընկերության սեփականատերը:
Գործարարն ամենից մոտ է գտնվել մուտքին: Սկզբում նա վազել է փողոց, բայց հետո վերադարձել է մյուսներին արթնացնելու:


























