Հուլիսի 6-ի նիստում Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվել է քննարկել Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի հրաժարականի հայտարարությունը:

Օրակարգում այդ հարցի ընդգրկմանը չի աջակցել ոչ մի խորհրդարանական, հայտնում է «gazeta.ru»-ն:

Լիտվինը հրաժարական էր տվել լեզուների մասին օրինագծի ընդունումից հետո:

Բացի այդ, Գերագույն ռադան օրակագում ընդգրկել է խորհրդարանի նախագահի տեղակալ Նիկոլայ Տոմենկոյի հրաժարականը:

Խորհրդարանն այդ հարցը պետք է քննարկի 10 օրվա ընթացքում, սակայն դա չի անի, եթե փոխխոսնակը հետ վերցնի իր հրաժարականը:

Հուլիսի 3-ին ուկրաինական  խորհրդարանի  տարբեր խմբակցությունների պատգամավորներ հետ են վերցրել իրենց ձայները, որոնք տվել էին ռուսերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքի համար:

Հուլիսի 2-ին փաստաթղթին կողմ էին քվեարկել 248 խորհրդարանականներ` անհրաժեշտ 226-ի պարագայում: Դա առաջացրել էր ընդդիմադիրների զայրույթը, որոնք օրենքի վերացման նպատակով հացադուլ էին հայտարարել: Ցույցն ավարտվել էր հատուկ նշանակման ջոկատի հետ բախումով, կիրառվել էր արցունքաբեր գազ: