Փարիզում տեղի է ունենում «Սիրիայի ընկերների խմբի» երրորդ հանդիպումը: Արեւմտյան եւ արաբական երկրների առաջնորդները կքննարկեն նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին օգնություն ցուցաբերելու հարցեր: Ռուսաստանը եւ ՉԺՀ-ն նախկինի պես հրաժարվել են այդ հանդիպումին մասնակցելուց:

Կոնֆերանսի մասնակիցները կողմ են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը եւ Ասադի հրաժարականին: Ֆրանսիական նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է  ընդդիմությանը տրամադրել կապի միջոցներ եւ հումանիտար օգնություն ցուցաբերել բնակչությանը:

«Ասադը պետք է հեռանա: Դա համապատասխանում է Սիրիայի, նրա հարեւանների եւ տարածաշրջանում խաղաղություն ցանկացողների շահերին», - հայտարարել է ֆրանսիական նախագահը:

Ինչպես հայտնում է  «utro.ru»-ն, ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը  հանդիպման մասնակիցներին կոչ է արել Սիրիան ընդգրկել  ոչ չվերթային գոտում: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մտադրությամբ: