Անգլիայի դպրոցների մեկի ղեկավարությունը որոշել է աշխատանքի վերցնել  շուն` իր աշակերտների առաջադիմությունը բարձրացնելու համար:

Դեվոնշիր կոմսության Բարնսթեփլ քաղաքի ուսումնական հաստատությունը նման քայլի է գնացել իր աշակերտների առաջադիմությունը բարձրացնելու եւ  ուսման նկատմամբ նրանց հետարքրությունն ավելացնելու նպատակով: Աշխատանքի է ընդունվել մեկուկես տարեկան շուն` Վայնոն անունով:

Ամբողջ դասի ընթացքում կենդանին երեխաների հետ գտնվում է դասարանում: Ըստ մասնագետների` այդպիսով ստեղծվում է բարենպաստ իրավիճակ:

Ըստ կենդանավարժ Թրեյսի Բերիջի, որը պատրաստել է Վայնոնին դպրոցում երեխաների հետ աշխատանքի համար, կենդանին օգնում է ստեղծել  վստահության մթնոլորտ, որն էականորեն մեծացնում է  ինքնագնահատականը եւ վստահությունը ոչ միայն երեխաների, այլեւ մեծերի, հայտնում է Life News-ը:

Արդյունքներից գոհ է նաեւ դպրոցի ղեկավարությունը:

Դպրոցից ազատ ժամանակ Վայնոնն ապրում է Թրեյսիի հետ: