Հոնկոնգի ոստիկանությունը սահմանի մոտ թմրանյութի խոշոր խմբաքանակ է առգրավել: 649 կգ բեռն արժի շուրջ 98 միլիոն դոլար, կոկաինը տեղափոխում էին բեռնարկղերով, որոնք ծովային ճանապարհով հասել էին Էկվադորից: 

Էկվադորից հնարավոր մաքսանենգության մասին Հոնկոնգին հաղորդել է ԱՄՆ-ի թմրանյութերի  դեմ պայքարի  վարչությունը: Ենթադրվում է, որ հանցագործները մտադիր են եղել բեռնարկղերը հասցնել ՉԺՀ-ի  հարավում գտնվող քաղաքներ եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Այժմ ձերբակալվել է 3 մարդ: Հոնկոնգի մաքսայինները հայտարարել են, որ Հոնկոնգը անցակետ չէ թմրանյութերի տեղափոխման համար:

Ձերբակալված խմբաքանակը նոր ռեկորդ է Հոնկոնգում  բռնված անօրինական թմրանյութերի ապրանքների պատմության մեջ: 2011 թվականին Չինաստանի ոստիկանությունը առգրավել էր 560 կգ կոկաին` 77 միլիոն դոլար արժողությամբ: