2012 թվականի ամռան ամենաթանկ գների վարկանիշում առաջին տեղերում են Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցները: Հետազոտությունն անցկացվել է տուրիստական Trivago կայքում:
Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցների սովորական երկտեղանոց համարի համար գինը հուլիսին կարժենա 200 եվրո, ինչը կպահպանվի առաջիկա երկու ամիսներին: Դրան հաջորդում են Թել Ավիվը, Սան Ֆրանցիսկոն, Էդինբուրգը, Կաննը եւ Վենետիկը, որտեղ հյուրանոցում մեկ գիշերվա համար պետք է վճարել միջինը 156-168 եվրո: Փարիզը եւ Օսլոն եզրափակում են ամենաթանկ քաղաքների ցանկը` 145 եվրո, հայտնում է Turizm.ru-ն:
60 եվրո արժողությամբ հասանելի համարների շարքում տեղակայվել են Բանգկոկի, Կուալա Լումպուրի, Դելիի, Պորտոյի, Բուխարեստի եւ Կահիրեի հյուրանոցները: Իսպանիայում 62-24 եվրոյով կարելի է մնալ Գրենադայի եւ Սեւիլիայի հյուրանոցներում:




























