Windows 8-ի ամփոփիչ տարբերակը զրկված կլինի այսպես կոչված գաջեթներից, որոնք սովորաբար տեղադրվում են աշխատասեղանի վրա: Դրանց գործառույթները մասամբ իրականացնելու են նոր Metro ինտերֆեյսի նշանները, հաղորդում է The Verge-ն` վկայակոչելով չինական Win8China կայքը:

Չինացի մասնագետները, որոնք ծանոթացել են նոր օպերացիոն համակարգին, եզրակացրել են, որ Metro ինտերֆեյսը կփոխարինի հավելվածների գործառույթին, որ սովորաբար արագ մատչում էր ապահովում:

Նշենք, որ նոր համակարգում չի լինելու սովորական դարձած «Մեկնարկ» կոճակը, այժմ դրան փոխարինելու է Ctrl+Esc-ը, կամ կուրսորը ձախ ստորին հատված պահելը, որի ժամանակ ինչ-որ նշան կհայտնվի, կամ ստեղնաշարի Windows կոճակը: