Անգլիայի Փիսդաուն Սենթ Ջոն գյուղում երկու տարեկան աղջնակը խուսափել է մահվանից այն բանից հետո, երբ մատիտը խրվել է ակնակապիճի մեջ` ընդամենը միլիմետրի վրա գտնվելով արյունատար անոթից:
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Daily Telegraph»-ը, ծնողները պատրաստվում էին քնեցենել երեխային, երբ նա հանկարծ ընկել է ձեռքին բռնած մատիտի վրա, որն էլ մտել է նրա աջ ակնակապիճի մեջ եւ 3,8 սմ խորացել ուղեղի առաջնային մասում:
Փոքրիկին հասցրել են Բրիսթոլի հիվանդանոց, որտեղ նա չորս ժամ վիրահատության է ենթարկվել. նյարդավիրաբույժները բացել են գանգը` մատիտը հեռացնելու համար:
Բժիշկն ասել է, որ փոքրիկի «բախտը բերել է», քանի որ նման դեպքերում կամ մահանում են, կամ տառապում ուղեղի անդառնալի վնասվածքից:


























