Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին երիտասարդ լրագորղների հետ հանդիպմանը հայտարարել է, թե երկրի դեմ հրահրված պատերազմը վառ արտահայտված տեղեկատվական բնույթ ունի:

Դրա ապացույցն են «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի վրա կատարված հարձակումը, արեւմտյան պատժամիջոցները սիրիական լրատվամիջոցների դեմ, եւ ԱԵԼ որոշումը` «Արաբսատ» եւ «Նիլսատ» արբանյակներով սիրիական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին: Նախարարը նշել է, թե Սիրիայի դեմ Արեւմուտքի ճնշումը սկսվել է դեռ 2006 թվականի լիբանանյան պատերազմից եւ Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիայի օրերից` իր գագաթնակետին հասնելով վերջին օրերին:

Ազ-Զոուբին հայտարարել է, թե ոչ մի ահաբեկչական գործողություն չի կարող խոչընդոտել իրենց աշխատանքը, եւ Սիրիան կարող է ձախողել թշնամական դավադրությունը: