Ինդոնեզիայի Սուրակարտա քաղաքի կենդանաբանական այգու օրանգուտանգներից մեկին ուղարկելու են վերականգնողական կենտրոն: Տորի անունով առանձնյակին փորձել են հետ ցարժեցնել ծխելուց, նա արդեն 10 տարվա ծխող է:
Կենտրոնական Ճավա նահանգի գազանանոցի աշխատակիցների խոսքով, Տորին ծխել սովորել է այցելուների դրդմամբ, որոնք նրա վանդակ պարբերաբար ծխախոտի մնացորդներ էին նետում: Կապիկը վերցնում եւ ծխում էր դրանք` դառնալով մոլի ծխող:
Գազանանոցը մտադիր է Տորիին եւ նրա արուին մեկուսացնել կղզում, որտեղ այցելուներ չեն ունենա, եւ այդկերպ հետ կվարժվի ծխելուց: Իսկ հետագայում ծխելը կանխելու համար աշխատակիցները հետեւելու են այցելուների վարքին:




























