Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ կատվի վրա բնակվող մակաբույծները ի վիճակի են ինքնասպանության դրդել իրենց տիրուհիներին:
Գիտնականները վաղուց գիտեին, որ եթե հղի կինը վարակվում է Toxoplasma gondii մակաբույծով, մեծանում է հավանականությունը, թե նա կարող է մահացած երեխա ունենալ կամ մակաբույծի` պտղին փոխանցելու դեպքում` երեխայի ուղեղի վնասումը: Հետազոտությունները փոփոխություններ են արձանագրել նաեւ նրանց ուղեղներում: Գիտնականների տվյալներով` վարակվածների մոտ 1,5 անգամ ավելացել է ինքնասպանությունների ռիսկը:
Երկրի բնակչության մոտ մեկ երրորդը վարակված է Toxoplasma gondii-ով: Նրանցից շատերը նույնիսկ որեւէ կասկած չունեն, քանի որ չկան նաեւ ախտանշաններ: Սակայն մակաբույծը կարող է հայտնվել ողջ մարմնում` ուղեղից մինչեւ մկաններ եւ աղիներ:
Հետազոտություններին մասնակցել է մոտ 45 հազար կին:




























