Ինը տարեկան Թանիշկ Աբրահամը դեռ երկու տարի առաջ դարձել է բուհի ուսանող: Նա կլինի բակալավրի աստիճան ստացած երկրի ամենաերիտասարդ ուսանողը, իսկ առայժմ դասախոսությունների ժամանակ իր համակուրսեցիներին  բարդ հարցեր է  բացատրում:

Թանիշլը ծնունդով Կլաիֆոռնիայից է: Նրա մոր խոսքով` արդեն երկու տարկանում երեխան սկսել է ոչ սովորական ունակություններ դրսեւորել: Հինգ տարեկանում նա արդեն ինքնուրույն լուծել է Սթենֆորդի համալսարանի երկրորդ կուրսի ծրագրում ընդգրկված մաթեմատիկայի խնդիրները:

Յսթ տարեկանում Թանիշկն ընդունվելով Կալիֆոռնիայի  «American River College»` բոլոր թեստերը հանձնել է գերազանց: Հիմա տղան երկրորդ կուրսում է, նրա սիրած առարկաներն են աստղագիտությունն ու հնէաբանությունը: