Անձի երկվությունը կամ գիտական անվանումով`  անհատականություն դիսոցիատիվ խանգարումը գիտական աշխարհում բազմաթիվ վեճերի առիթ է տվել: Գիտնականները չեն կարողանում որոշել, դա իսկապես իրական հիվանդությո՞ւն է, թե՞ մարդկանց երեւակայության արդյունք:

Հոգեբանները այդ երեւույթը կապում են մանկության ժամանակ ստացած հոգեկան ցնցումների հետ, երբ այդ կերպ անձը փորձում է  բացասական իրադարձությունները դուրս մղել իրենց կյանքից:

Լոնդոնի թագավորական քոլեջի հոգեբանության ինստիտուտի գիտաշխատող Սիմոն Ռեյնդերսը, Գրոնինգենի համալսարանի իր գործընկերների հետ, որոշել է պարզել խնդիրը, սքանավորելով նման խանգարումով տառապող եւ պարզապես երեւակայության հակվածություն ունեցող մարդկանց ուղեղները: Սքանավորման արդյունքները հաստատել են, որ դա իրական հիվանդություն է,  քանի որ առողջ մարդիկ չեն կարողացել կրկնել հիվանդների ակտիվության սխեման, անգամ այն դեպքում, երբ պատկերացրել են, թե իրենց մեջ երկու անձ կա: