Լիբանանյան հեռուստաընկերությամբ հուլիսի 6-ին ֆիլմ է ցուցադրվել, որում պաղեստինցի բանտարկյալը պնդում է, թե թունավորել է Յասեր Արաֆաթին եւ դա արել է Իսրայելի պատվերով:
Իսրայելը երբեք չի հաստատել Արաֆաթի թունավորման մեղադրանքը: Հիմնական վարկածն այն է, որ նա մահացել է ՄԻԱՎ-ից:
Կալանավորն իր արաքը խոստովանել է մեկ այլ կալանավորի 2006 թ-ին: Դրանում ասվում է, որ նա հավաքագրվել է իսրայելական հետախուզության կողմից, ուսուցանվել եւ ուղարկվել Մուկատու` Ռամալլահում Արաֆաթի նստավայր: Մուկատուում նա չի կարողացել թույնը լցնել Արաֆաթի ուտելիքի մեջ, դա արել է մեկ այլ գործակալ:
Վերջին շրջանում ԶԼՄՆ-ներում համառորեն շրջանառվում է Արաֆաթի թունավորման հարցը: Լրջորեն քննարկվում է նաեւ արտաշիրիմում կազմակերպելու խնդիրը:




























