Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 7-9-ը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան:
Հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հետ: Հիմնական ուշադրություն կդարձվի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով խորհրդարանի մամլո ծառայությանը:
Նարիշկինը կայցելի նաեւ Հեյդար Ալիեւի հիմնադրամ, ելույթ կունենա Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողների առաջ, ինչպես նաեւ վկայականներ կհանձնի Բաքվում Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի մասնաճյուղի շրջանավարտներին:




























