ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 7-ի առավոտյան անակնկալ այցով մեկնել է Քաբուլ: Հաղորդվում է, որ նա մտադիր է հանդիպել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:
Հուլիսի 8-ին Տոկիոյում տեղի է ունենալու Աֆղանստանի հարցով միջազգային կոնֆերանս, որում նախատեսվում է քննարկվել այդ երկրի տնտեսական օգնությունը: Ենթադրվում է, որ Քաբուլին կհատկացվի տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ ամեիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը մեծ շրջագայություն է անցկացնում, որի ընթացքում այցեր են նախատեսված Ֆրանսիա, Ճապոնիա, Մոնղոլիա, Վիետնամ, Լաոս, Կամբոջա, Եգիպտոս եւ Իսրայել: Նախնական երթուղում Աֆղանստանը նշված չի եղել:




























