Այս շաբաթվա վերջին Կրասնոդարի երկրամասում վրա հասած տեղատարափ անձրեւների զոհ են դարձել տասը մարդ: Նովոռոսիյսկում եւ Գելենջիկում Արտակարգ դրություն է հայտարարվել:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, ջրի տակ են անցնել մի քանի շրջաններ: Այսպես, Դիվնոմորսկոյե գյուղում եւ Գելենջիկում հեղեղումների գոտում են հայտնվել ավելի քան հինգ հազար մարդ, վեցը տուժել են, ընդ որում` նրանցից երեքը հիվանդանոցում են: Ջրի տակ են անցել երկու հազար բակային տարածքներ:
Հեղեղված շրջաններից փրկարարները 190 մարդ են տարհանել, նրանք բոլորը տեղակայվել են ժամանակավոր կացարաններում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գելենջիկում հինգ մարդ զոհվել են հոսանքի հարվածից` տեղատարափ անձրեւներից տրանսֆորմատորների շարքից դուրս գալու պատճառով:



























