Ուկրաինայի Չերիգովյան շրջանում շրջվել է ռուս ուխտավորներով ավտոբուսը, 15 մարդ զոհվել, 15-ը վիրավորվել են;
Ինչպես Ուկրաինայի ԱԻՆ-ին հղում անելով տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Scania ավտոբուսը Պսկովի շրջանից ուղեւորվել էր Կիեւ, դրանում 41 ուղեւորներ էին եղել:
Վթարը տեղի է ունեցել 5.30-ի սահմաններում: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը հայտնվել է ճանապարհի կողնակին եւ շրջվել:



























