Ուկրաինայում չորրորդ անգամ լույս կտեսնի հայտնի պատմաբան Արտաշես Պապիկյանի «Հայերը Լվովում. Պատմության ակնարկ» գիրքը:
Տվյալ ստեղծագործության նյութերը Պապիկյանը հավաքել է 20 տարի, հայտնում է Analitika.at.ua-ը:
Գիրքը բաղկացած է երեք հիմնական մասից:
Առաջին մասում ընթերցողը ծանոթանում է հայ ժողովրդի պատմության, Հայաստանում քրիստոնեության ընդունման եւ հետագայում դրա ունեցած դերին:
Երկրորդ մասը նվիրված է Գալիցիայի զարգացման գործում պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայերի ունեցած դերին` 1256թ.-ին Լվովի հիմնադրումից մինչեւ XX հարյուրամյակի սկիզբ: Հայերի ավանդը Լվովի զարգացման գործում հսկայական է:
Երրորդ մասը նվիրված է հայ «Աղբյուր» համայնքի հիմնադրման ու զարգացման պատմությանը`սկսած 1989թ.-ից:
Գիրքն արդեն երեք անգամ հրատարակվել է ռուսերենով, ստեղծվել է սկավառակ, որտեղ գիրքը ներկայացված է ռուսերենով, ուկրաիներենով եւ անգլերենով:
Ներկա պահին նախապատրաստվում է գրքի չորրորդ վերահրատարակումը ռուսերենով եւ առաջինը` անգլերենով:




























