Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով` Ուկրաինայում վթարից ռուս 14 ուխտավորներ են զոհվել, 22-ը տուժել են: Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհերի եւ 15 վիրավորների մասին:
Ճշտված տվյալները օպերատիվ շտաբի նիստում հաղորդել է Ռուսաստանի ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ստեպանովը:
Նա հայտնել է, որ ՌԴ ԱԻՆ-ը տարհանում է Ուկրաինայի վթարից տուժած ռուսաստանցիներին, գրում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով` նախապատրաստվում է Իլ-76 օդանավի թռիչքն Ուկրաինա, դրանում կան 20 տուժածների տարհանելու բժշկական հարմարություններ; Բացի այդ, այնտեղ կմեկնի նաեւ Յակ-42 օդանավը` հոգեբաններով եւ բժիշկներով:



























