Վրաստանում կալանք են դրել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող ընկերության հաշիվների վրա:
Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը կալանք է դրել նրան պատկանող «Բուրջի» ընկերության բանկային հաշիվների վրա:
«Գրուզիա Online» գործակալության հաղորդմամբ, ընկերությունը 2012թ. ընթացքում ձեռք է բերել մինչեւ 250 միավոր տրանսպորտային միջոց` մի քանի մլն լարի արժողությամբ, որոնց միջոցով անվճար ծառայություններ են մատուցվել ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժման ներկայացուցիչներին եւ նրանց հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներին:
Այդ կապակցությամբ ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը որոշում է կայացրել «Բուրջի» ընկերությանը իրավախախտ ճանաչելու մասին եւ կալնաք է դրել նրա գույքի ե բանկային հաշիվների վրա: Որոշումը հաստատվելու համար ուղարկվել է Թբիլիսի քաղաքային դատարան:




























