Խոշորագույն համացանցային Yahoo եւ Facebook ընկերությունները չեղյալ են համարել արտոնագրերի վերաբերյալ դատական վեճը` համաձայնելով համագործակցության գովազդի ոլորտում:

Ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են մինչ դատական վեճի ավարտը վիճահարույց արտոնագրերի վերաբերյալ միմյանց լիցենզիաներ տալու մասին: Նրանք նաեւ հայտարարել են մտավոր բաղադրիչի արտոնագրային համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ` եկամտի ավելացման նպատակով, հաղորդում է  «Վեդոմոստին»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ընկերությունները մարտին հայցեր էին ներկայացրել իրար դեմ` միմյանց պատկանող արտոնագրերի խախտման համար: