NEWS.am-ը ներկայացնում է «Nouvelles d`Arménie»-ում հրապարկված Գրիգոր Ամիրզայանի հոդվածը.
Այն պահից, երբ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահ դարձավ, մենք արդեն կանխազգացում ունեինք. ընտրված թեկնածուն կպահպանի՞ հայ համայնքին տված խոստումը: Պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ֆրանսահայերը Անկարայի եւ Փարիզի միջեւ արագ մերձեցման պայմաններում հասկացան, որ ամեն ինչ կարող է մի քանի ամսվա ընթացքում կտրուկ փոխվել: Իրական քաղաքականությունը, որը հիմնված է տնտեսական եւ ռազմավարական շահերի վրա, կարող է վեր դասվել այնպիսի արժեքներից, որպիսիք են մարդու իրավունքները, արդարությունն ու մասնակցությունը:
Ֆրանսահայերը հենց նոր վկաները դարձան Ելիսեյան պալատի քաղքականության կտրուկ փոփոխությանը, որը աղբամանն է նետում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը: Եթե իրավիճակի դրամատիկ փոփոխություն չլինի, հայերը եւս մեկ անգամ կհայտնվեն պետությունների եւ ուժեղների իրավունքների շահերի զոհասեղանին:Դժբախտ հայեր: 20-րդ դարի սկզբին լինելով մարդակային պատմության ամենասարսափելի հանցագործության զոհը, 21-րդ դարում էլ պետք է մեծ գին վճարեն, երբ պետությունների շահերը դարձյալ գերակա են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն մեզ սուտ խոստում տվել է, Օլանդը պատրաստ է հասնել եւ անգամ անցնել նրան...




























