Հանրապետության տարածքում հուլիսի 7-9-ը ժամանակ առ ժամանակ  շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արեւելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը  7-8-ը կնվազի  2-3 աստիճանով:

Երեւանում հուլիսի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: