Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է 50-ի, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել  է ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայության պետ Իգոր Ժելյաբինը:

Նրա խոսքով` միայն Կրիմսկի շրջանում, վերջին տվյալներով, 39 մարդ է զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհերի մասին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տուժած շրջաններ ոստիկանության լրացուցիչ հազար աշխատակիցներ են ուղարկվել կողոպուտի դեպքերը բացառելու համար: Տվյալ պահին, Ժելյաբինի խոսքով, զոհերի ցուցակները ճշտվում են, եւ մոտ ժամանակներս դրանք կհրապարակվեն նախարարության կայքում: Նա հստակեցրել է, որ զոհերի ճշգրիտ թվի մասին խոսելն առայժմ վաղաժամ է, գրում է rbc-ն: