Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել են չարտոնված գեյ-շքերթի երեք մասնակիցներ:

Ակցիայի մասնակիցները փորձել են Պոլյուստրովսկու այգում պաստառներ պարզել, սակայն անմիջապես ձերբակալվել են ոստիկանների կողմից: Բացի այդ, այգում են հավաքվել արմատական հոմոֆոբներ, ովքեր  հետեւել են շքերթի մասնակիցներին,  սակայն որեւէ ակտիվ գործողություն չեն ձեռնարկել, գրում է «Գազետան»:

Ավելի վաղ քաղաքապետարանն արտոնել էր նման շքերթի անցկացումը, սակայն նշանակված ժամկետից երկու օր առաջ փոխել էր որոշումը: Միաժամանակ ակտիվիստները հայտարարել էին, թե շքերթը կանցկացնեն` անկախ արտոնումից: