Աֆղանստանն ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն է ՆԱՏՕ-ի երկրներից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ:
Հուլիսի 8-ին Տոկիոյում Աֆղանստանի հարցով միջազգային կոնֆերանս պետք է կայանա: Հանդիպմանը կքննարկվի այդ երկրին տարեկան 4 մլրդ դոլար հատկացնելու հարցը:
«Դա թույլ կտա Աֆղանստանին բանակի ավելի ուժեղ պոտենցիալ ստանալ եւ ավելի լայն համագործակցել ԱՄՆ-ի, հատկապես ամերիկյան բանակի հետ»,-հայտարարել է Քլինթոնը Քաբուլում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների հետ հանդիպմանը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
ԱՄՆ պետքարտուղարը հավատում է, որ երկու երկրների հարաբերությունները փոխշահավետ կդառնան 2014 թվականից հետո, երբ Աֆղանստանը կլքեն ՆԱՏՕ-ի ուժերը:
Քլինթոնը այցելության ընթացքում կհանդիպի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:




























