Բրիտանական ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենան սովորական ստուգման համար, արդյունքում ձերբակալել է յոթ ահաբեկիչների:
Ինչպես տեղի ՆԳՆ-ին հղում անելով տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին, երբ ոստիկանները ավտոմեքենան կանգնեցրել են լոնդոնյան М1 մայրուղում, որը Լոնդոնը կապում էր Լիդսին: Իրավապահ մարմինների աշխատակիցները մեքենան տարել են հատուկ կայանատեղի այն բանից հետո, երբ պարզվել է, որ վարորդն այն առանց ապահովագրության է վարում:
Մինչեւ երկուշաբթի այդ ավտոմեքենայի մասին ոչ ոք չէր հիշել, եւ պատմությունը կարող էր դրանով իսկ ավարտվել, բայց հուլիսի երկուսին իրավապահները որոշել են այնուամենայնիվ խուզարկել այն: Խուզարկության ժամանակ հրազեն եւ զինամթերք էր հայտնաբերվել:
Դրանից հետո ոստիկանությունը որոշել էր ուշադրություն դարձնել մեքենայի սեփականատիրոջը եւ վարորդին, ինչից հետո հսկողության տակ էին վերցվել յոթ մարդ: Նրանցից վեցը 23-27 տարեկան են, յոթերորդը` 43: Նրանք բոլորն ապրել են Արեւմտյան Միդլենդում, գրում է 74mail.ru-ն:
Ոստիկանությունում կասկածում են, որ այդ անձինք ահաբեկչություն էին նախապատրաստում 2005թ. հուլիսի 7-ին Լոնդոնում կատարված ահաբեկչությունների շարքի տարելիցի կապակցությամբ: Այն ժամանակ հանցագործները պայթեցրել էին մայրաքաղաքի մետրոպոլիտենի երեք գնացքներ եւ մեկ ավտոբուս: Արդյունքում 52 մարդ զոհվել էր:


























