Վերջին տվյալներով` Կուբանի ջրհեղեղի զոհ է դարձել 68 մարդ: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ շտաբում:

Զոհերի թվում կա մեկ երեխա:

ՌԴ ՆԳՆ երկրամասային Գլխավոր վարչության մամլո ծառայության պետ Իգոր Ժելյաբինը հստակեցրել է, որ ամենաշատ զոհերը Ղրիմի շրջանում են`56: Գիշերն այնտեղ արտակարգ իրավիճակ է սկսվել, ջուրը յոթ մետր բարձրացել է: Այն գյուղական տեղանք է` մեկհարկանի շինություններով: Բնակելի տներն ամբողջությամբ ջրի տակ են անցել: Իրավիճակը բարդանում է նրանով, որ ջրի բարձրացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակիչների մեծ մասը քնած էր, հաղորդում է «Մայակ» ռադիոն:

«ՌԻԱ Նովոստին» հրապարակել է զոհերի նախնական ցուցակը` բաղկացած 25 հոգուց: Ցուցակի համաձայն` Կրիմսկում զոհվել է 10-ամյա Ալբինա Միցկեւիչը: Նախնական ցուցակում հայեր չկան: