Ռուս միլիարդատեր եւ ՌԴ նախագահի նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովի «Քաղաքացիական պլատֆորմն», այսօր` հուլիսի 7-ին, անցկացրել է իր հիմնադիր համագումարը: Այնտեղ հաստատվել են կանոնադրությունը, ծրագիրը, ղեկավար եւ վերահսկիչ մարմինները, նաեւ որոշում է կայացվել տարածաշրջանային մասնաճյուղեր ստեղծել, հաղորդում է Պրոխորովի մամուլի ծառայությունը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, միջոցառումը փակ է անցկացվել, որին մասնակցել են պրոֆեսիոնալ իրավաբաններ Ռուսաստանի 51 տարածաշրջաններից:

Ավելի վաղ Պրոխորովը հայտարարել էր, որ չի անդամակցելու իր կողմից ստեղծվող կուսակցությանը: «Քաղաքացիական պլատֆորմը» նախատեսում է գրանցվելու համար փաստաթղթերը ներկայացնել մինչեւ հուլիսի վերջ: