Ջորջ Քլունին եւ նրա ընկերուհին` Սթեյսի Քիբլերը, թունավորվել են իտալական ռեստորանում: Զույգն ընկերների հետ հուլիսի 4-ին գնացել է Cernobbio ռեստորան` տոնելու Անկախության օրը: Ամեն ինչ հիանալի էր, բայց կարճ տեւեց:

Ինչպես տեղեկացնում է StarsLife-ը, առավոտյան Սթեյսին թվիթերում գրել է. «Վերջապես Իտալիայում վատ կերակուր գտանք: Մեր ամբողջ խումբը թունավորվել էր: Բայց ես նախկինի պես դեռ այդ երկրում եմ»:

Ռեստորանի մենեջերը վստահեցնում է, որ խումբը մեկ այլ տեղում է թունավորվել, իսկ իրենց կերակուրների հետ ամեն ինչ կարգին է: Ջորջի ընկերներն ապաքինվում են իրենց տներում. Թունավորումը լուրջ չէ եղել եւ ոչ ոք հիվանդանոց չի ընկել: