Խորվաթական Չիովո կղզու լողափից ոչ հեռու Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած չպայթած ռումբ է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է տեղական «24sata» թերթը, ավիացիոն ռումբը, որը 200-250 կգ է կշռում, գտել է ստորջրյա լողով զբաղվող զբոսաշրջիկը: Վարկածներից մեկի համաձայն, ռումբը բերել է հոսանքը` ուրիշ վայրից, մեկ այլ վարկածով` այն միշտ էլ այդտեղ է եղել, պարզապես ծածկված տիղմով:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն արգելել է լողալն այդ տարաքծում: Ակնկալվում է, որ այն կվնասազերծվի հուլիսի 7 -ին: