Լիբիայում, որտեղ այսօր անցկացվում են վերջին 50 տարվա ընթացքում առաջին խորհրդարանական ընտրությունները, անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով չի բացվել 1554 ընտրատեղամասից 101-ը: Այդ մասին հաղորդել է երկրի ընտրական հանձնաժողովի նախագահը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Լիբիայի մի շարք քաղաքներում ընտրությունների պայմաններից դժգոհ ցուցարարները խոչընդոտում էին դրանց ընթացքը: Բենղազիում նրանք գողացել են քվեատուփը եւ այրել քվեաթերթիկները: Ցույցերի պատճառով ընտրատեղամասերը չեն բացվել Բենղազիից 160 կմ հեռավորության վրա գտնվող Աջաբիա քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























