ԱՄՆ Օհայո նահանգի Ակրոնե քաղաքի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են այն պահը, երբ բեռնատարը ներխուժել է լիցքավորման կայան: Բարեբախտաբար, բենզակայանը չի բռնկվել:
Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»-ը, բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը` հազիվ խուսափելով մյուս մեքենաներին հարվածելուց:Կայանի աշխատակիցներն օգնության են հասել եւ մեքենայից դուրս բերել տղամարդուն եւ կնոջը: Վարորդն ասել է, որ խափանվել են արգելակները:


























