Ռումինիայի վարչապետի ձախ կենտրոնամետ կոալիցիայի  ներկայացուցիչ Պոնտի Կրին Անտոնեսկուն նշանակվել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Այդ մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հուլիսի 6 –ին Ռումինիայի խորհրդարանը ժամանակավորապես դադարեցրել էր նախագահ Տրայան Բասեսկուի լիազորությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ նախագահի իմփիչմենթի գործընթացին աջակցել են խորհրդարանում մեծամասնություն կազմող վարչապետի կողմնակիցները: Նրանք նախագահին մեղադրում են պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ` 2010թ. բյուջետային ծախսերի կտրուկ կրճատման որոշման հետ կապված:

Երկրում 30 օրվա ընթացքում պետք է հանրաքվե անցկացվի` նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով: Եթե ընտրողները չպաշտպանեն իմփիչմենթի գործընթացը, Բասեսկուն կվերադառնա նախագահի պաշտոնին: