ՆԳՆ ԳՎ վերջին տվյալներով` Կուբանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 99-ի:

«Մոսկովյան ժամանակով ժամը 17:30-ի դրությամբ 99 մարդ զոհվել է: Ամենաշատ զոհերը Կրիմսկի շրջանում են` 88: Ինը մարդ տարերքի զոհ է դարձել Գելենջիկում, երկուսը` Նովոռոսիյսկում»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ի օպերատիվ շտաբից:

Ավելի վաղ հաղորդվել էր 87 զոհերի մասին:

Պաշտոնական վարկածով` ջրհեղեղի պատճառ են դարձել տեղատարափ անձրեւները, սակայն տեղացիները բլոգներում ու սոցցանցերում  գրում են, որ Կրիմսկի իշխանությունները որոշել էին բաց թողնել ջրամբարների ջուրը` վախենալով,  որ դրանք կլցվեն տեղատարափ անձրեւների պատճառով, գրում է «gazeta.ru»-ն: