Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթի մայրը բաց նամակ է գրել, որտեղ դեմ է հանդես եկել երկրի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությանը, ինչպես նաեւ որդուն, ով աջակցում է Օբամային: Նա Օբամային անվանել է «լիբերալ, ով աջակցում է չծնված երեխաների մահվան եւ նույնասեռ ամուսնություններին»:

Ջեյն Փիթը իր բաց նամակը հրապարակել է Springfield News-Leader թերթում, ի պատասխան նույն թերթում հրապարակված նամակի, որն ուղղված է եղել նախագահի հանրապետական թեկնածու, մորմոն Միթ Ռոմնիի դեմ:

«Ցանկացած քրիստոնյա պետք է լավ աղոթի, նախքան կհրաժարվեր քվեարկել բարձր բարոյականությամբ, գործարար ջիղով ընտանիքի մարդու օգտին, ով դեմ է աբորտներին եւ քվեարկել նույնասեռականության օգտին, միայն այն բանի համար, որ այդ քրիստոնյան մորմոն է»,-գրում է Ջեյն Փիթը:

Նամակը Ջեյնը ստորագրել է որպես «դերասան Բրեդ Փիթի մայր»:

Նման վառ հայտարարությունը միանգամից գրավել է արեւմտյան մամուլի ուշադրությունը: Հատկանշական է, որ ինքը` Բրեդ Փիթը աջակցում է գործող նախագահ Օբամային եւ սեռական փոքրամասնություններին: Նա բազմիցս հայտարարել է, որ ինքն ու Անջելինա Ջոլին կամուսնանան այն ժամանակ, երբ օրինականացվեն նույնասեռ ամուսնությունները: