Հնդկաստանում 12-ամյա տղան յուրօրինակ ռեկորդ է սահմանել, 12 ժամ շարունակ անգիր Ղուրան արտասանելով:

Մահարաշտրանահանգի Ահմեդնագար քաղաքի բնակիչ 12-ամյա Հաֆիզ Մուհամեդ Զաբիհուլան ռեկորդը սահմանել է հուլիսի 5-ին, բազմաթիվ ուսուցիչների եւ կրոնական դպրոցի ղեկավարի ներկայությամբ:

Միաժամանակ, ըստ ուսուցիչների, երեխան ոչ մի անգամ աչքը չի գցել Ղուրանի կողմը եւ չի կմկմացել:

Տղայի խոսքով, իրեն 8 ամիս է անհրաժեշտ եղել, որպեսզի հիշի սուրբ գրքի 114 գլուխները:

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն, դպրոցի ղեկավարությունը որոշել է պաշտոնապես գրանցել այս «ձեռքբերումը»: