Լոս Անջելեսում նոյեմբերին հանրաքվե տեղի կունենա, որի ժամանակ բնակիչները կպատասխանեն, թե ինչ են մտածում նկարահանումների ժամանակ պոռնոդերասանների կողմից պահպանակ օգտագործելու անհրաժեշտության  մասին: Տեղական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, թե հարցը հանրաքվեի դնելու մասին առաջարկությունը բավարար թվով ստորագրություններ է հավաքել:

Հանրաքվեի հիմնական նախաձեռնող` ՁԻԱՀ-ով հիվանդների օգնության հիմնադրամը (AHF) կարծում է, որ նոր կարգը պառնոդերասաններին կպաշտպանի  ՄԻԱՎ-ով վարակվելուց: Եթե նոր կարգն ընդունվի, Լոս Անջելեսի սահմաններում նկարահանումների ժամանակ պոռնոաստեղերն անպայման պետք է պահպանակ օգտագործեն, հաղորդում է BBC-ին:

Հունվարին քաղաքապետ Անտոնիո Վիլարաիգոսան ստորագրել էր պոռնոդերասանների կողմից պահպանակ օգատգործելու մասին օրենքը` ընդունելով  AHF-ի առաջարկը:

Նշվում է,  որ մածահասակների համար ֆիլմեր նկարահանող ընկերությունները նորարարության պատճառով կարող են հեռանալ Քալիֆորնիայից, սակայն այդ դեպքում իրավական խնդիրներ կունենան: Բանն այն է, որ 1988թ. նահանգում ընդունված օերնքի համաձայն` պառնոֆիլմերի պրոդյուսերները մարմնավաճառության դեմ պայքարի մասին օրենքով չեն հետապնդվում: Նման օրենք գործում է  եւս մեկ` Նյու Հեմփշիր նահանգում:

AHF-ի մամուլի քարտուղար Լորի Իեգայանը BBC-ին ասել է, որ նոր կարգը նման է լինելու գեղեցկության կամ դաջվածքների սրահների դեպքում գործող կարգին. նրանք պետք է թույլտվություն ստանան առողջապահության դեպարտամենտից, որը կարող է պարբերաբար ստուգումներ իրականացնել: Խախտումենրի դեպքում պոռնոդերասանները կտուգանվեն:

Պրոդյուսերներն ու դերասաններն էլ այն կարծիքին են, թե մարդկանց հետաքրքիր չէ դիտել այն պոռնոն, որտեղ դերասանը պահպանակ է օգտագործում: