Արեգակը մտել է ակտիվ շրջափուլի մեջ, որի արդյունքում կարող են պարբերաբար բռնկումներ եւ մագնիսական փոթորիկներ լինել: Այդ մասին հայտարարել է Նովոկուզնեցկի պլանետարիումի ներկայացուցիչ Իլյա Կիսիլյովը:

Նրա տվյալներով, հուլիսին մասնագետները համապատասխան սարքավորումների օգնությամբ կարող են հետեւել ադ երեւույթներին: Բացի այդ, Արագակի վրա հնարավոր է բծեր հայտնվեն, հաղորդում է «Վզգլյադը»:

Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է NASA-ի կայքը,  վերջերս Արեգակի վրա բավականին լուրջ բռնկում է  տեղի ունեցել, որի գագաթնակետը եղել է հուլիսի 4-ին: 

Աստղագետների կարծիքով` արեգակնային բռնկումները կարող են ազդել Երկրի մագնիսական դաշտի վրա` մագնիսական փոթորիկներ առաջացնելով: