Հոլիվուդյան դերասանուհի եւ ռեժիսոր Անջելինա Ջոլին հուլիսի 7-ին մեկնել է Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւո` 18-րդ կինոփառատոնին մասնակցելու եւ պարգեւ ստանալու համար:

Ջոլին իր ռեժիսորական դեբյուտը նվիրել էր «Արյան եւ մեղրի եզրագծին» ֆիլմին, որը վերաբերում է 1990-ականներին բոսնիական իրադարձություններին եւ միանշանակ չէր ընդունվել Բալկաններում:

Ժամանելուց հետո Ջոլին կմասնակցի երիտասարդ կինեմատոգրաֆիստների «Sarajevo Talent Campus» ծրագրի բացմանը: Բացի այդ, նրան կշնորհվի Սարաեւոյի պատվավոր քաղաքացու կոչում: