Սմարթֆոնների թայվանական արտադրող HTC ընկերությունը հայտարարել է  2012թ. երկրորդ եռամսյակում  մաքուր եկամտի 57,8%-ով կրճատման մասին:

Ինչպես հաղորդում է Ferra.ru-ն,  ընդհանուր առմամբ  HTC –ը կորցրել է ավելի քան 247 մլն դոլար: Վերլուծաբանների կարծիքով, այսպիսի ցածր ցուցանիշները բացատրվում են եվրոպական շուկայում վաճառքի սպասվածից ավելի ցածր մակարդակով, որը պայմանավորված է ինչպես շատ երկրների տնտեսական խնդիրներով, այնպես էլ ուժեղ մրցակցությամբ:

Բացի այդ, դեր են խաղացել նաեւ HTC-ի «One X» եւ « EVO 4G LTE» մոդելների հետ կապված դժվարություններն ամերիկյան շուկայում, որի պատճառն Apple –ի  արտոնագրային  հավակնություններն էին եւ մաքսակետերում ապրանքի ձգձգումները: Միաժամանակ նշվում է, որ հաշվետու շրջանում ընկերության հասույթը կազմել է 3,05 մլրդ դոլար: