Հնդկաստանի հյուսիսում` Ջամու եւ Քաշմիր նահանգներում, որտեղ նախօրին հզոր սողանքային հոսքը կիսել է լեռնային ճանապարհը, բանակը փրկարարական աշխատանքներ է իրականացնում` ծուղակում հայտնված 400 զբոսաշրջիկներին փրկելու համար:
Հաղորդվում է, որ ծուղակում է հայտնվել զբոսաշրջիկների եւ տեղաբնակների ավելի քան 150 մեքենա: Զինվորականները բացում են ճանապարհը, իսկ զբոսաշրջիկներին տարհանում ժամանակավոր ճամբար:
Հնդկաստանի լեռնային Լադակհ շրջանը հայտնի է բուդդայական վանքերով եւ գեղեցիկ բնությամբ, այդ վայրերում միշտ շատ զբոսաշրջիկներ են լինում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


























