Միջազգային հանրությունը «կշարունակի Աֆղանստանին աջակցությունը»: Այդ մասին հուլիսի 8 –ին Տոկիոյում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան`Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու հարցերով համաժողովի ընթացքում: «Աֆղանստանը դեռ շատ խնդիրներ ունի: Սակայն մենք կարող ենք անկեղծորեն խոստովանել, որ վերջին 10 տարում շատ բան է արվել երկրի հետագա զարգացման համար: Մենք հետագայում եւս կշարունակենք աջակցել Քաբուլին»,-հայտարարել է նա:
Բացի այդ, NEWSru.com-ի հաղորդմամբ, նմանատիպ հավստիացումներ են տվել նաեւ ԱՄՆ ներկայացուցիչները` ընդգծելով, որ մինչեւ 2017թ-ը Աֆղանստանին իրենց կողմից օգնությունը կշարունկվի:
Ակնկալվում է, ոչ մինչեւ 2015թ. Աֆղանստանին ցուցաբերվող ընդհանուր ֆինանսական օգնության ծավալը կգերազանցի 16 մլրդ դրամը: Քաբուլն իր հերթին պարտավորվում է պայքարել կոռուպցիայի դեմ, զարգացնել երկրում ժողովրդավարական արժեքները:




























