Հուլիսի 7-ին Լիբիայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը լիբերալ ուժերին միավորող Ազգային ուժերի միությունն է:
Ինչպես հողորդում է Forbes.ru-ն, առայժմ վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ պաշտոնական տվյալները կհրապարկվեն միայն հաջորդ շաբաթ:
Ազգային ուժերի միությունը, որը ղեկավարում է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլի կողմից, հաղթում է խոշոր քաղաքներում` Տրիպոլիում եւ Բենգազիում: Իրավիճակը երկրի մյուս քաղաքներւմ կարող է տարբերվել. որոշ շրջաններում լիբերալների մրցակիցներ են մնում իսլամիստները:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Լիբիայում հուլիսի 7-ին տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել էր 2,7 մլն քաղաքացի կամ ընտրողների մոտ 60%-ը:




























